Ջուր չի լինի

  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 17-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նոր Նորքի  վարչական շրջանի՝ Նոր-Նորք 2-րդ զանգվածն ամբողջությամբ, բացառությամբ՝  Նոր-Նորք 2զ-ի Մոլդովական 7/1, 10, 10/1, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 27,… Կարդալ ավելին »

Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 2020 թվականի նոյեմբերի 21-ին հանրահավաքում ունեցած ելույթում, խոսելով 2018-ին Իջևանում անտառահատների բողոքի հետ կապված Փաշինյանի իշխանության արձագանքի մասին, պատմեց, որ այդ ժամանակ «Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց մի խումբ բողոքում է, հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասաց. «Ես ուզում եմ… Կարդալ ավելին »

Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ներկայիս պատգամավորների որոշ մասը, մինչ մանդատ ստանալը, զբաղվում էր գործարարությամբ, մանդատից հետո, օրենքի պահանջի համաձայն՝ բիզնես կամ գործարար գործունեությունը հավատարմագրում այլ անձի եւ զբաղեցնում անձեռնմխելի պաշտոնը։ Սա օրենք է բոլորի համար. սակայն օրենքը «օրենք չէ», եթե այն բացառություններ չունի ՔՊ-ական պատգամավորների համար։ Խոսենք փաստերով։ Այսպիսով՝ ՀՀ օրենքի համաձայն՝ Ազգային… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ։ Ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարը մարտի 1-ից ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական… Կարդալ ավելին »

Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է․ «Որքան էլ ՔՊ-ն ձեւացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն ինչ-որ քաղաքական շահեր են սպասարկում, համաժողովրդական չէ պայքարը եւ այլն, թիմի ներսից ստացվող ինֆորմացիան հակառակի մասին է խոսում՝ ցույց տալով, որ իշխանական նավը երերում է, եթե չասենք՝ ճաքեր է տվել։ Այդ մասին են վկայում կուսակցական «չաթերից»… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է. Որքան էլ այս պահի իշխանության ներկայացուցիչները փորձում են արտաքուստ ցույց տալ, թե անվրդով են ու հանգիստ, իրականում, մեր տեղեկություններով, թե՛ պաշտոնյաների, թե՛ հատկապես պատգամավորների մեծ մասի շրջանում լուրջ տագնապ ու ներքին խռովք կա: Ու դա չի հաղթահարվում՝ չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ իր պատգամավորներին «հանգստացնող» մեսիջներ է ուղարկում:… Կարդալ ավելին »

Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունների հետ խորհրդակցությունների մտադրության մասին՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու գործընթաց սկսելու շուրջ։ Սրան զուգահեռ, Բագրատ Սրբազանի թեկնածությունից զատ, այս օրերին շրջանառվում են մի քանի այլ անուններ ևս: Բանն այն է, որ վարչապետին անվստահություն… Կարդալ ավելին »

«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, այսօր «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն՝ Սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: «Փաստի» հետ զրույցում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով. «Առերևույթ հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստել, որով ասում ենք՝ այդ հանձնաժողովի անդամները, ինչպես նաև վարչապետը, որի որոշմամբ այդ հանձնաժողովը ստեղծվել… Կարդալ ավելին »

ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին

Մայիսի 13-ին, ժամը 10:29-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 7-րդ… Կարդալ ավելին »

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

Մայիսի 13-ին, ժամը 13:41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Կեչիներ» կոչվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի… Կարդալ ավելին »