Զանգերը ղողանջում են.Էդգար  Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար    Էդգար  Ղազարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Կաթողիկոսական գավազանը նախատեսված է ոչ միայն Վեհափառի հավատասփյուռ ընթացքն ապահովելու, այլև չարի, ստի, վախկոտ դավաճանի, հայրենիքի գողի մահաբեր, հայրենակործանի ընթացքը խափանելու համար։
Երբ մենք սպասում էինք, որ Եկեղեցու զանգերը ղողանջեն, մենք նկատի չունեինք պղնձե զանգերի ղողանջը, մենք նկատի ունեիք հոգևոր առաջնորդների խոսքը, նրանց աղաղակումը, նրանց բարձրաձայնումը… Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արշակ Սրբազանի խոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Բագրատ Սրբազանի անզիջում պայքարը Տավուշում, Միքայել Սրբազանի եռանդուն ջանքերը, մյուս բազում Սրբազանների և այլ հոգևորականների պայքարի առաջնագծում լինելը Եկեղեցու ղողանջող զանգերն են։
Ի զեն Աստվածասեր և Հայրենասեր հայեր. զինվենք մտքով, ոգով և հավատով`մահասեր և թրքասեր փնթի թափթփուկների կեղտոտ ու արյունոտ ճիրաններից փրկելու համար Աստվածային ամենամեծ արարչագործությունը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով