Թեմա. Եվրոպա

«Ո՞րն է Ադրբեջանի պլան Բ-ն»

«Այս հակամարտությունում զիջելու պատրաստակամությունը չպետք է քննադատության առարկա լինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց շվեյցարացի քաղաքական վերլուծաբան Նիկոլյա Հայոսը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին ԼՂ հակամարտության կարգավորման մասին: Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում, անդրադառնալով տեղեկություններին, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ նոր իշխանությունները պատրաստվում էին զիջողական դիրքորոշում ստանձնել` որոշ տարածքներ հանձնել… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իտալական համագործակցությունը պաշտպանության  բնագավառում, մասնավորապես Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելության իրականացման շրջանակում: Կողմերն անդրադարձել են երկու երկրների պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության նոր հնարավորություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող,… Կարդալ ավելին »

Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եւ տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:… Կարդալ ավելին »

Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով:                                                                      … Կարդալ ավելին »

Նախագահի նստավայրում հայ-իտալական բարձր մակարդակի հանդիպում է տեղի ունեցել

Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Իտալիայի իր գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի պետականության վերահաստատումից հետո հայ-իտալական միջպետական հարաբերությունների զգալի եւ էական զարգացում են ունեցել: «Այսօր Հայաստանը եւ Իտալիան համագործակցում են քաղաքական, տնտեսական,… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոսին

Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հիերոնիմոսին Հունաստանի Ատտիկա շրջանում այրվող անտառային հրդեհների առիթով, որոնց զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ:  Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել հույն ժողովրդին և զոհվածների… Կարդալ ավելին »

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան

Ինչպես հայտնում են «168 Ժամի» դիվանագիտական աղբյուրները, օգոստոսին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: Այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ ամենակարևոր միջազգային… Կարդալ ավելին »

«Բռնությունը եւ զենքը երբեք չեն կարող լուծել մարդկության խնդիրները». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին: ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկին եւ Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկին: Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել… Կարդալ ավելին »

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի խորհրդարանի հիմնադրման 550-ամյակին նվիրված պաշտոնական նիստին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 13-ին մասնակցել է Լեհաստանի խորհրդարանի հիմնադրման 550-ամյակին նվիրված պաշտոնական նիստին: Ելույթով հանդես է եկել Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկին: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: