Թեմա. Եվրոպա

Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի: Վարչապետին այստեղ դիմավորել են բելգիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ջերմորեն ողջունել են ՀՀ կառավարության ղեկավարին և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության: Դիմելով բելգիահայերին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ խոսել Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ… Կարդալ ավելին »

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի ՀՀկ-ի համար. Թոմաս Շրապելի

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին: Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում: Նա վստահություն հայտնեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական… Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՆԱՏՕ-ում Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը

Հարգարժան վարչապետ Միշել, Հարգարժան նախագահ Գանի, Հարգարժան գլխավոր քարտուղար, Հարգելի գործընկերներ, Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Միշելին ջերմ հյուրընկալության համար: Աֆղանստանում խաղաղության և կայունության միջազգային ջանքերին նվիրված այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար պատվաբեր է: Խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաև ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը: Ինչպես գիտեք, Հայաստանը… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները

Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգևորել է իրենց և պատրաստակամություն հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը նախ շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և ֆրանսիական թիմին մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների ավանդական… Կարդալ ավելին »

«Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա». Ֆեդերիկա Մոգերինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Վարչապետն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է մեր երկրի վստահելի գործընկերը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության… Կարդալ ավելին »

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները հանելու վերաբերյալ լուրերը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այնմասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները: Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայիդեսպանատունը հաղորդագրություն է տարածել: «Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանինզենք վաճառելու մասին սահմանափակումները կեղծ է»,- ասված է հաղորդագրության մեջ: «Интерфакс-Азербайджан»-ն ավելի վաղ գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:     Haydzayn.am

Զարիֆի ցավակցությունը Վատիկանի նախկին արտգործնախարարի մահվան առիթով

Վատիկանի իր պաշտոնակցին հղած ուղերձում, Իրանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել կրոնների երկխոսության պապական խորհրդի նախագահ, Վատիկանի նախկին արտգործնախարար՝ կարդինալ Ժան Լուիզ Թուրանի մահվան կապակցությամբ: Երկուշաբթի օրը, Վատիկանի արտգործնախարար՝ արքեպիսկոպոս Փոլ Գալագերին հղած ցավակցական ուղերձում ասել է.«Հանգուցյալ կարդինալ Ժան Լուիզ Թուրանը կրոնական նախապաշարմունքներից, ծայրահեղությունից ու տգիտությունից հեռու մտավորական էր և երկկողմ ու միջազգային նիստեր կազմակերպելով, կարողացավ… Կարդալ ավելին »

Բրիտանիան հանդես է եկել Ռուսաստանի դեմ արագ արձագանքման ջոկատ ստեղծելու առաջարկով

Բրիտանիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է արագ արձագանքման ջոկատ ստեղծելու կապակցությամբ Մեծ Յոթնյակին ներկայացված Լոնդոնի առաջարկի մասին, որի պիտի դիմակայի նրա ընդգծմամբ Ռուսաստանի սխալ քայլերին: Բորիս Ջոնսոնն ասել է. «Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում անդամ երկրների պաշտոնատարներին ներկայացնելու է Ռուսաստանի կիբեր հարձակումներն ու ահաբեկչական քայլերին դիմակայելու համար միջազգային արագ արձագանքման ջոկատ ստեղծելու առաջարկը»: Բրիտանիայի ԱԳ նախարարը… Կարդալ ավելին »