Զարիֆի ցավակցությունը Վատիկանի նախկին արտգործնախարարի մահվան առիթով

Վատիկանի իր պաշտոնակցին հղած ուղերձում, Իրանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել կրոնների երկխոսության պապական խորհրդի նախագահ, Վատիկանի նախկին արտգործնախարար՝ կարդինալ Ժան Լուիզ Թուրանի մահվան կապակցությամբ:

Երկուշաբթի օրը, Վատիկանի արտգործնախարար՝ արքեպիսկոպոս Փոլ Գալագերին հղած ցավակցական ուղերձում ասել է.«Հանգուցյալ կարդինալ Ժան Լուիզ Թուրանը կրոնական նախապաշարմունքներից, ծայրահեղությունից ու տգիտությունից հեռու մտավորական էր և երկկողմ ու միջազգային նիստեր կազմակերպելով, կարողացավ երկխոսություն առաջացնել աստվածային կրոնների առաջնորդների, հատկապես քրիստոնյա ու մուսուլման գիտնականների միջև»:

ԻԻՀ արտգործնախարարը բոլոր կաթոլիկներին և Իրանի քրիստոնյաներին ցավակցություն է հայտնել կրոնների երկխոսության պապական խորհրդի նախագահի մահվան կապակցությամբ և Բարձրյալն Աստծուց հոգու խաղաղություն է հայցել կարդինալին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով