Թեմա. Ֆուտբոլ

Սոչին պարտվել է ընկերական խաղում, Կարապետյանը մասնակցել է հանդիպմանը. Аrmsportт

Ռուսական «Սոչին» Թուրքիայի Բելեկ քաղաքում այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում: «Սոչին» ընկերական խաղում 1-2 հաշվով պարտվել է «Ենիսեյին»: Առաջին խաղակեսի 44-րդ րոպեին Լագատորը բացել է հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի 30-րդ ու 35-րդ րոպեներին Ռուդնևը 2 գոլ է խփել ու կամային հաղթանակ պարգևել իր թիմին: Ալեքսանդր Կարապետյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում ու մասնակցել… Կարդալ ավելին »

Մադիիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», երեկ, դուրս մնացին Արքայական գավաթի խաղարկությունից.Armsport

Ռեալն ու Բարսելոնան դուրս մնացին Արքայական գավաթի խաղարկությունից նույն օրը. վերջին անգամ նման բան եղել էր 65 տարի առաջ: «Ռեալը» պարտվեց «Ռեալ Սոսիեդադին», իսկ «Բարսելոնան»՝ «Ատլետիկին»: Վերջին անգամ 2 գրանդները միասին, նույն օրը դուրս էին մնացել գավաթի խաղարկությունից 1955 թ-ի մայիսի 9-ին: Այդ ժամանակ «Ռեալը» պարտվեց «Սևիլիային», իսկ «Բարսելոնան», կրկին, «Ատլետիկին»:

Ա Սերիա․ Նապոլին արտագնա հաղթանակ տարավ՝ 4 գնդակ ուղարկելով Սամպդորիայի դարպասը. Armsport

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Նապոլիի» ֆուտբոլիստները հաղթեցին «Սամպդորիան»: Ջենովայում խաղն ավարտվեց 4:2 հաշվով ՝ հօգուտ Ջենարո Գատուզոյի թիմի: Հաղթողների կազմում գոլեր հեղինակեցին Արկադիուս Միլիկը, Էլիֆ Էլմասը, Դիեգո Դեմմեն և Դրիս Մերտենսը: Տանտերերից գոլեր խփեցին Ֆաբիո Կվալյարելան և Մանոլո Գաբիադինին: «Նապոլին» վաստակեց 30 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցվնու է 9-րդ տեղը: «Սամպդորիան» 20 միավորով… Կարդալ ավելին »

Լիվերպուլը նոր պայմանագիր կառաջարկի իր առաջատարներից մեկին

Անգլիական «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը կերկարաձգի պայմանագիրը ԱՊԼ-ի առաջատարի հետ, հաղորդում է The Independent-ը: «Կարմիրների» ղեկավարությունը պատրաստ է ավելացնել պաշտպանի աշխատավարձը: Հիշեցնենք, որ Վան Դեյկի ներկայիս պայմանգիրը «Լիվերպուլում» ավարտվում է 2023 թվականին: Հավելենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցլ է 25 հանդիպման և դարձել՝ 4 գոլի հեղինակ   Աղբյուր՝ armsport  

Իբրահիմովիչը կմնա Լոս Անջելես Գելաքսիում

«Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի հեռանա ամերիկյան թիմից, հայտնում է LA Times-ը: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ: Հիշեցնենք` հարձակվողը մի քանի շաբաթ բանակցություններ էր վարում «Միլան» վերադառնալու շուրջ, բայց կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ: Սպասվում է, որ շվեդ ֆուտբոլիստը մոտ ժամանակներս նոր պայմանագիր կկնքի ամերիկյան ակումբի հետ` ավելի բարձր աշխատավարձով:… Կարդալ ավելին »

Bild. Վենգերն այսօր կարող է դառնալ Բավարիայի գլխավոր մարզիչը

Այսօր` հոկտեմբերի 19-ին, կկայանա «Բավարիայի» ղեկավարների մամուլի ասուլիսը, որին ներկա կգտնվեն Կառլ-Հայնց Ռումենիգեն և մյուխենցիների մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչը: Ասուլիսի ընթացքում կարող է հայտարարվել Արսեն Վենգերի` գերմանական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին, հայտնում է «Bild»-ը: Ավելի վաղ ֆրանսիացի մասնագետը հայտարարել էր, որ նախատեսում է աշխատանքը վերսկսել հունվարի 1-ից: Վենգերը 22 տարի շարունակ եղել է… Կարդալ ավելին »

ՀՖՖ. Մեր հավաքականն առավել, քան երբևէ ունի ֆուտբոլասերների աջակցության կարիքը

Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումների տոմսերը վաճառվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերում: Հիշեցնենք` մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 5000-7000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 1000 դրամ: «Մեր հավաքականն առավել, քան երբևէ ունի ֆուտբոլասերների աջակցության… Կարդալ ավելին »

Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ. Երևան ենք եկել հաղթելու համար

Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալելու է Մակեդոնիայի ընտրանուն: Խաղից առաջ Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստները հայտարարել են, որ Երևան են ժամանել միայն հաղթելու նպատակով: «Մեր հավաքականում հիանալի մթնոլորտ է՝ հատկապես Լիխտենշտեյնի նկատմամբ տոնած հաղթանակից հետո: Խմբից դուրս գալու համար մեզ միայն մեկ միավորով է հարկավոր, բայց մենք Երևան ենք եկել հաղթելու համար»,- հարձակվող Ֆերհան… Կարդալ ավելին »

Փոփոխություններ Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: «Երևան»-«Փյունիկ-2» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում: Սկիզբը՝ ժամը 15:00-ին: «Արարատ-Արմենիա-2»-«Արարատ-2» և «Բանանց-2»-«Շիրակ-2» հանդիպումները կկայանան հոկտեմբերի 25-ին: Սկիզբը՝ ժամը 15:00-ին: «Էրեբունի»-«Ալաշկերտ-2» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին: Սկիզբը՝ 15:00-ին:   Աղբյուր` ՀՖՖ