Թեմա. Ֆուտբոլ

«Ման. Յունայթեդը» դե Խեային չմերժվող առաջարկ կանի

«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է առաջիկա օրերին պայմանագրի երկարաձգման հարցով բանակցություններ սկսել թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Իսպանացու պայմանագրի ժամկետը լրանում է 2019թ. ամռանը, սակայն ակումբը կարող է 12 ամսով երկարաձգել այն: Աղբյուրի հաղորդմամբ, «Յունայթեդը» չի օգտվի այդ ֆունկցիայից և միանգամից կփորձի երկարաժամկետ պայմանագիր ստորագրել դարպասապահի հետ: Սպասվում է, որ… Կարդալ ավելին »

Մխիթարյանը, Սոկրատիսն ու Օբամեյանգը ՊՍԺ-ի հետ խաղից հետո հանդիպել են Տուխելին

Չեմպիոնների Միջազգային Գավաթ մրցաշարի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Սինգապուրում մրցել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ և ջախջախիչ` 5:1 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ: Խաղից հետո «Արսենալի» առաջատարներ Հենրիխ Մխիթարյանը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու Սոկրատիտս Պապաստատոպուլոսը, որոնք ժամանակին հանդես են եկել «Բորուսիայում», հանդիպել են դորտմունդյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, ով այժմ մարզում է ֆրանսիական… Կարդալ ավելին »

Զիդան. Չէի ցանկանում մարզիչ դառնալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ ի սկզբանե չի ցանկացել մարզչական կարիերա սկսել: «Մարզիչ դառնալ չեմ ցանկացել: Սկզբում դա ինձ չէր հետաքրքրում: Ես այլ ծրագրեր ունեի, սակայն ուրախ եմ, որ հայտնվել եմ այնտեղ, որտեղ պետք է հայտնվեի»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «Sportsmole.co.uk»-ը: Նշենք, որ Զիդանի գլխավորությամբ «արքայական ակումբն» Իսպանիայի ընթացիկ առաջնության… Կարդալ ավելին »

Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ծննդյան օրը նշել է Ռայոլայի և Պոգբայի հետ: Մխիթարյանը լուսանկար է տեղադրել սոցցանցերում: Մխիթարյանը ծննդյան օրվա երեկոն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Ֆրանսիայի ազգային թիմի հարձակվող Պոլ Պոգբայի և իր գործակալ Մինո Ռայոլայի հետ: Լուսանկարի տակ Մխիթարյանը գրել է. «Ինչ եմ ստանալու իմ ծննդյան օրվա առթիվ»: Հունվարի 21-ին… Կարդալ ավելին »

Մխիթարյանն ուզում է «Արսենալ»-ի փոխարեն տեղափոխվել «Բորուսիա». The Independent

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Բրիտանական «The Independent»-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության է եկել «Արսենալ»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ, սակայն դեռևս հարցական է Մխիթարյանի տեղափոխությունը «զինագործների» թիմ: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը չի ուզում միանալ «Արսենալ»-ին, այլ… Կարդալ ավելին »

Մոուրինյուն Վենգերին առաջարկել է Մխիթարյանին փոխանակել Սանչեսի հետ

Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հետաքրքրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ կապնվել է Արսեն Վենգերի հետ, որպեսզի համաձայնեցնի տրանսֆերը: Իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Արսենալ» բաց թողնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով խնդիրներ ունի Մոուրինյուի հետ:   Armlur.am

Մխիթարյանն ընդգրկվել է Sky Sports-ի լավագույն հարյուրյակում

Բրիտանական «Sky Sports» պարբերականը կազմում է իր վարկածով 2017 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը: «Հայ ֆուտբոլիստը լավ էր մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը, սակայն 5 գոլային փոխանցումն ու մեկ գոլը 12 հանդիպումներում բավական չէին, որպեսզի Մխիթարյանը դառնար «կարմիր… Կարդալ ավելին »

Վարպետ կանգնի՛ր, Միլանում իջնող կա

2017 թվական. Նոյեմբերի 25. «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց  «Բրայթոնի» հետ: Խաղի ավարտից 20 րոպե առաջ «կարմիր սատանաների» կազմում դաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա մասնակցեց հանդիպման վերջնամասին, ոչնչով աչքի չընկավ, հանդիպումն էլ ավարտվեց ՄՅՈւ-ի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Այս հանդիպումը Մխիթարյանի հիշողություններում պետք է լավ մնա, ըստ ամենայնի, սա վերջին անգամն… Կարդալ ավելին »

Մանչեսթերյան դերբին չեն ցուցադրի Եվրոպայի միայն մեկ երկրում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև կայանալիք հանդիպումը կարող է ռեկորդ գրանցել Պրեմիեր լիգայի խաղի համար,-փոխանցում է Goal.com-ը: Հանդիպումը կցուցադրի ՄԱԿ-ի անդամ 193 երկներից 189-ում: Ժոզե Մոուրինյուի և Խոսեպ Գվարդիոլայի թիմերի դիմակայությունը չեն ցուցադրի միայն Կուբայում, Մոլդովայում, Սենթ-Քիթս և Նևիսում, ինչպես նաև Հյուսիսային Կորեայում:     Armsport