Bild. Վենգերն այսօր կարող է դառնալ Բավարիայի գլխավոր մարզիչը

Այսօր` հոկտեմբերի 19-ին, կկայանա «Բավարիայի» ղեկավարների մամուլի ասուլիսը, որին ներկա կգտնվեն Կառլ-Հայնց Ռումենիգեն և մյուխենցիների մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչը:

Ասուլիսի ընթացքում կարող է հայտարարվել Արսեն Վենգերի` գերմանական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին, հայտնում է «Bild»-ը:

Ավելի վաղ ֆրանսիացի մասնագետը հայտարարել էր, որ նախատեսում է աշխատանքը վերսկսել հունվարի 1-ից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վենգերը 22 տարի շարունակ եղել է «Արսենալի» գլխավոր մարզիչն ու ակումբից հեռացել է նախորդ մրցաշրջանի վերջում:

«Բավարիան» Գերմանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատար Դորտմունդի «Բորուսիային» զիջելով 4 միավորով:

Չեմպիոնների լիգայում մյունխենցիները 2 տուրից հետո 4 միավոր են վաստակել և E խմբում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը: Այս պահին մյունխենցիների` բոլոր մրցաշարերում առանց հաղթանակների շարքը կազմում է 4 խաղ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով