Թեմա. Ադրբեջան

Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը․ ծանր հրետանի է կիրառվել Մարտունու ուղղությամբ, և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին․ Արցախի ԱԻՊԾ

Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Ադրբեջանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում նոյեմբերի 4-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 21:51-ին Իմիշլիի տարածքում՝ «Սաաթլի» կայանից 17 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 52 կմ խորության վրա:

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր:Այս մասին տեղեկացնում  է  ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։ Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Քաղաքացիական… Կարդալ ավելին »

ՊԲ ուժերը հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել.ՊԲ

    Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները: Այս մասին հայտնում է ԱՀ պաշտպանության բանակը։ Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Հայտնում է ՊԲ-ն: Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության… Կարդալ ավելին »

Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին, կիրառել կասետային ռումբեր. զոհեր ու վիրավորներ չկան. Շուշիի քաղաքապետ

Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, ներկայացնելով առավոտյան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը: «Մի քանի անգամ հարվածել են Շուշի քաղաքին. ինքնաթիռ էր, որի միջոցով օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափվել են… Կարդալ ավելին »

Լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

Ադրբեջանը քաղաքացիական բնակավայրերին մոտ գտնվող անտառների նկատմամբ օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր․ Թաթոյան

Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է,… Կարդալ ավելին »

Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել, բայց կասեցվել են

Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր… Կարդալ ավելին »