ՊԲ ուժերը հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել.ՊԲ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները: Այս մասին հայտնում է ԱՀ պաշտպանության բանակը։

Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Հայտնում է ՊԲ-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ:

Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով