Թեմա. Ժամանց

​​​​​​​«Ո՛չ էլ նայեք».Փաշինյանի «սրտի» ամանորյա երգը

Նիկոլ Փաշինյանի «հրովարտակով» Ամանորին ընդառաջ պետք է գրվեր հանրահայտ «Ջինգլ Բելս» երգին համահունչ հիթ՝ հայերենով: Այս խնդիրը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի միջնորդությամբ դրվել էր Գարիկ Պապոյանի եւ Սոնա Ռուբինյանի ուսերին: Գ. Պապոյանն անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերում բացատրություններ տվեց, որ հանրությունը չսպասի «Ջինգլ Բելս»-ի կարգի երգի: Ինչեւէ, այսօր տեղի է ունեցել երգի պրեմիերան: Այն կատարում է երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Երգի երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը։ Գ. Պապոյանը հրապարակելով տեսահոլովակը՝ նշել է. «Ուղղակի երգ է, մի խորացեք, ասեմ ավելին ՝ մի էլ սպասեք, ո՛չ էլ նայեք: Իսկ եթե պատահական տեսնեք, ապա հուսամ, որ ձեր դուրը կգա եւ տոնական տրամադրությունը ավելի կբարձրանա, բարի դիտում»: Երգի տեսահոլովակով ֆեյսբուքյան իր պաշտոնական… Կարդալ ավելին »

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը. Կարինա Իգնատյանը ելույթ կունենա 15 համարի ներքո

Լեհաստանի Գլիվիցե քաղաքում նոյեմբերի 24-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, որը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը «Colours Of Your Dream» երգով ելույթ է ունենալու 15 համարի ներքո: Մրցույթի առցանց  քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 22-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին junioreurovision.tv կայքի միջոցով: Քվերակությունն ավարտվեց… Կարդալ ավելին »

Կայացավ «Աշխարհի գույները» 6-րդ փառատոնը

Նոյեմբերի 17-ի երեկոյան, ԵԹԿՊ ինստիտուտի ուսանողական թատրոնում, «Հանդես» փրոդաքշնի նախաձեռնությամբ կայացավ «Աշխարհի գույները» 6-րդ փառատոնը: Հանդիսության ընթացքում ելույթ ունեցան ՀՀ ՊՆ ԿԿ զինվորական հոսպիտալի «ՆԱԶ» երգի-պարի համույթի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախմբի, Ջիվանու անվան աշուղական դպրոցի Սպիտակի մասնաճյուղի սաները, ինչպես նաև Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերից և օտար… Կարդալ ավելին »

Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է.Խաչատուր Սուքիասյան

Գործարար Խաչատուր Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը: Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր… Կարդալ ավելին »

«Ֆիդորա» ընկերությունն անակնկալ նվերներ է մատուցում իր մշտական հաճախորդներին

Հայկական բուժիչ բուսական յուղեր, կոսմետիկա և հատուկ խնամքի միջոցներ արտադրող «Ֆիդորա» ընկերությունն անակնկալ նվերներ է մատուցում իր մշտական հաճախորդներին: Այսօր էլ հերթը 4news.am լրատվական կայքի անձնակազմինն էր: «Ֆիդորա» ընկերությունը փոքրիկ ընտանեկան բիզնես է, որին իր գործունեությոնը սկսել է 2007-ին, զբաղվելով միայն չիչխանի յուղի արտադրությունից: Այժմ այն արտադրում է արդեն ավելի քան հարյուր տեսակի բուժիչ յուղեր,… Կարդալ ավելին »

Այսօր Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է

Այսօր հայ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է: Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թվականին Բեյրութում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1977-1992 թթ.` Երևանի օպերայի և բալետի, 1992 թվականից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի է եղել: 2015 թ. Հանրապետության տոնի… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը մեր երկրում ժողովրդավարության կնքահայրն է.Կարեն Վարդանյան

Այսօր այն մարդու ծննդյան օրն է, ով հանդիսանում է մեր պետականության հիմնասյուներից, մեր պետությունը կառուցողներից, մեր բանակը ու մեր հաղթանակը կերտողներից, մեր Արցախը ազատագրողներից, մեր պետության կարևորագույն կառույցները կայացնողներից մեկը, մարդ, ում շնորհիվ մենք այսօր խաղաղ ապրում ենք: Սերժ Սարգսյանը իմ համար եղել է, կա ու կմնա մեր լավագույն և կարևորագույն պետական գործիչը: Նա այսօր… Կարդալ ավելին »