​​​​​​​«Ո՛չ էլ նայեք».Փաշինյանի «սրտի» ամանորյա երգը

Նիկոլ Փաշինյանի «հրովարտակով» Ամանորին ընդառաջ պետք է գրվեր հանրահայտ «Ջինգլ Բելս» երգին համահունչ հիթ՝ հայերենով: Այս խնդիրը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի միջնորդությամբ դրվել էր Գարիկ Պապոյանի եւ Սոնա Ռուբինյանի ուսերին: Գ. Պապոյանն անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերում բացատրություններ տվեց, որ հանրությունը չսպասի «Ջինգլ Բելս»-ի կարգի երգի: Ինչեւէ, այսօր տեղի է ունեցել երգի պրեմիերան: Այն կատարում է երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Երգի երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը։ Գ. Պապոյանը հրապարակելով տեսահոլովակը՝ նշել է. «Ուղղակի երգ է, մի խորացեք, ասեմ ավելին ՝ մի էլ սպասեք, ո՛չ էլ նայեք: Իսկ եթե պատահական տեսնեք, ապա հուսամ, որ ձեր դուրը կգա եւ տոնական տրամադրությունը ավելի կբարձրանա, բարի դիտում»:

Երգի տեսահոլովակով ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում կիսվել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գրել. «Ահավասիկ՝ այնքան քննարկված ամանորյա նոր երգը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, նշենք, որ այս երգն առաջին անգամ կենդանի կատարմամբ կհնչի դեկտեմբերի 31-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով