Սերժ Սարգսյանը մեր երկրում ժողովրդավարության կնքահայրն է.Կարեն Վարդանյան

Այսօր այն մարդու ծննդյան օրն է, ով հանդիսանում է մեր պետականության հիմնասյուներից, մեր պետությունը կառուցողներից, մեր բանակը ու մեր հաղթանակը կերտողներից, մեր Արցախը ազատագրողներից, մեր պետության կարևորագույն կառույցները կայացնողներից մեկը, մարդ, ում շնորհիվ մենք այսօր խաղաղ ապրում ենք:

Սերժ Սարգսյանը իմ համար եղել է, կա ու կմնա մեր լավագույն և կարևորագույն պետական գործիչը: Նա այսօր էլ շարունակում է լինել ամենաազդեցիկը, նրա լռությունից ավելի շատ են ազդվում, քան մնացած բոլորի խոսքերից, նրա խոսքին ավելի շատ են սպասում, քան մնացած բոլորի: Նույնիսկ այն հանգամանքը, որ նրան անհիմն փորձում են կապել տարբեր գործընթացների հետ նույնիսկ բացասական իմաստով, նույնպես ցույց է տալիս Սերժ Սարգսյանի հզորությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանը մեր երկրում ժողովրդավարության կնքահայրն է: Հենց նրա օրոք Հայաստանում կայացավ խոսքի ազատությունը, իսկ իր հեռացումով նա դրեց ժողովրդավարության կնիքը: Նրա քայլերը հաշվարկված են այնպես, որ ոչ մի դեպքում վնաս չտան իր երկրին: Շատերը սա չեն հասկանում, բայց մի օր կհասկանան:

Անկախ տարբեր մարդկանց վերաբերմունքից՝ իմ վերաբերմունքը եղել է, կա ու կմնա նույնը:

Շնորհավորում եմ, պարոն նախագահ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ`Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով