Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է.Խաչատուր Սուքիասյան

Գործարար Խաչատուր Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը:

Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ:

Թող Աստված օրհնի ձեր միությունը: Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում: Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից: Մաղթում եմ,որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով