Թեմա. Հայաստան

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից. «Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է, և, ճակատագրի դառը հեգնանքով, հայ ժողովուրդն ընդամենը մեկ դար անց կանգնած է նույն իրավիճակի առաջ։ Այս անգամ արդեն հայկական ազգանուններ ունեցող «երիտթուրքերի» ձեռքով է ցեղասպանվում և հայրենազրկվում… Կարդալ ավելին »

Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյան

  Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ «Գնդապետը այժմ ծանր վնասվածքներով գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ոգին անկոտրում է: Նրանք, ովքեր կատարել են այս… Կարդալ ավելին »

Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ

  Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ից 09:30-նն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի տներից մեկում կրակոց է հնչել: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները գյուղի տներից մեկում՝ հյուրասենյակում, հայտնաբերել են նույն տան… Կարդալ ավելին »

Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց

  Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում բախվել են «Մերսեդես», «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներն ու կայանված տրակտորը, այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են՝ հայրը… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս  մասին  տեղեկացնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը: ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար… Կարդալ ավելին »

ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը.Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոծնախարար Արտակ Զաքարյանը գրում է․     ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը: Ըստ ԱՄն պետդեպի զեկույցի՝ Հայաստանում կա կոռուպցիա, անպատժելիություն, մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, ոստիկանության չարաշահում, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ապօրինություններ, դատարանների կախվածություն, բռնություններ, խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ ու կալանքներ, և այլն: Թե ինչո՞ւ են… Կարդալ ավելին »

Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

  Ապրիլի 24-ին, ժամը 00:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մ. Մաշտոցի անվան համալսարանի մոտակայքում քաղաքացին ընկել է բարձրությունից և հայտնվել դժվարամատչելի հատվածում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին նախկին ճոպանուղու… Կարդալ ավելին »

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առջև, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության և անգործության պայմաններում: Բռնի տեղահանվեց, հայրենազրկման, զանգվածային կոտորածների ենթարկվեց մեկուկես միլիոն հայ, ոչնչացվեց հազարամյակներով ստեղծված հայկական ժառանգության զգալի մասը: Թուրքիան, չնայած ակնհայտ բազմաթիվ փաստերին, ականատեսների վկայություններին, մինչ այժմ ժխտում է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած այդ… Կարդալ ավելին »

ՃՏՊ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած

Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Nissan»… Կարդալ ավելին »

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ք. Խ.,… Կարդալ ավելին »