Թեմա. Հայաստան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրավիրում է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը մեր երկրում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացներին

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հասարակական գործիչներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը որակում է որպես ընդդիմախոսների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների հերթական փորձ: Փաստենք, որ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից պաշտոնապես քաղբանտարկյալ հռչակված Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի և… Կարդալ ավելին »

Հայազգի տղամարդը օգնել է՝ 50 երեխայի դուրս բերել այրվող Կրոկուսից, փրկելով նրանց կյանքերը

  9 ամսական երեխան գրկին տղամարդը օգնել է 50 երայի դուրս բերել այրվող Citi Hall- ից։ Այս մասին հաղորդում է Mash տելեգրամ ալիքը: Նշվում է, որ Սուրենը  եւ նրա ընտանիքը ահաբեկչության պահին գտնվել են շենքի ամենավերեւում՝ 15-րդ հարկում որտեղ պարահանդեսային մրցույթ էր։ Տղամարդու խոսքով սարսափելի իրավիճակ է եղել դահլիճում կրակոցների ժամանակ,բայց նա իրեն չի կորցրել… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

  Մարտի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։ Խստորեն դատապարտելով անմարդկային ոճրագործությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր… Կարդալ ավելին »

Baza-ն հայտնում է, որ ենթադրյալ հանցագործների ավտոմեքենան կանգնեցվել է Բրյանսկի մարզում

Baza-ն հայտնում է, որ ենթադրյալ հանցագործների ավտոմեքենան կանգնեցվել է Բրյանսկի մարզում։ 6-ից 2-ը ձերբակալվել են, 4-ը փախուստի դիմել։ Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։ ▫️Դեռևս պաշտոնապես հաստատված չէ, որ հենց նրանք են ահաբեկիչները։

Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց

  Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց ՝ երկու ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, բավարարել է Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշումը սպասելի էր։ Կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այժմ Վազգեն Սաղաթելյանին տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ։«Մենք խոսել էինք նաև այլընտրանքային… Կարդալ ավելին »

Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում զարհուրելի ահաբեկչության զոհերի հարազատներին. Գագիկ Ծառուկյան

  Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչության զոհերի հարազատներին և եղբայրական Ռուսաստանի ժողովրդին, գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է իր անհանդուրժողականությունն ու խիստ վերաբերմունքն արտահայտի ակաբեկչական նման դրսևորումների նկատմամբ, որոնք բացարձակ անթույլատրելի են։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում… Կարդալ ավելին »

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

  Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Հավանաբար այս «Ռենոյով» են տեղաշարժվել ահաբեկիչները

  Հավանաբար այս «Ռենոյով» են տեղաշարժվել ահաբեկիչները, լուսանկարը հրապարակել է RT-ն Հրապարակվել են նաև ձերբակալվածների լուսանկարներ։ ՌԴ ՔԿ-ն հայտնել է, որ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության բոլոր կասկածյալները ձերբակալված են՝ այդ թվում չորս զինված ահաբեկիչները։

Արման Թաթոյանը ցավակցել է Ռուսաստանի ժողովրդին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության համար

  Արման Թաթոյանի ցավակցական հեռագիրը է հղել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ. «Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգային սրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական ակտի հետևանքով բոլոր տուժածներին և զոհվածների ընտանիքներին: Խորին ցավակցությունս Ռուսաստանի ժողովրդին: Բոլոր տուժածներին մաղթում եմ առողջություն»:

Ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի. ՌԴ ՔԿ-ն հայտնել է, որ այն կավելանա

  «Կրոկուս Սիթի Հոլ»-ում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի։ Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն՝ տելեգրամի իր ալիքում։ «Այս պահին պարզվել է, որ զոհերի թիվը կազմում է 93 մարդ, զոհերի թիվն էլ ավելի կավելանա»,- ասվում է հաղորդագրության մեջ։