ՃՏՊ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած

Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ն., ծնված 1993 թ.) բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում (մոտ 20 մ):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի գազի բալոնը փակել և հոսանքազրկել են տեղի ուժերը:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով