Թեմա. Իրավունք

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը

  Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով նրա կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի պաշտպանը բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքը ևս չորս ամսով երկարաձգելու դատարանի որոշումը։ Վարդանյանն անցած տարվա… Կարդալ ավելին »

Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը. ՀՀ ԱԱԾ

▪️ՀՀ–ն 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: ▪️Ադրբեջանի Հանրապետությանն են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: ▪️993 մարդ (Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներ)… Կարդալ ավելին »

Նարինե Հայրապետյանը հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից․ ՔԿ

  Նարինե Հայրապետյանը ցուցմունքով պնդել է, որ իրեն չեն առևանգել, հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «ՀՀ քննչական կոմիտեն 2024թ․ հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացել է Նարինե Հայրապետյանի հաղորդումը մի խումբ անձանց կողմից հունվարի 15-ին իրեն առառևանգելու մասին։ Ինչպես նաև ստացվել է… Կարդալ ավելին »

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է

  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը` նշելով, որ նրան երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել դատավոր Գագիկ Պողոսյանը: Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

  ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը տեղեկացնում է․ «Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Չնայած գեներալի անցած ուղղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ… Կարդալ ավելին »

ՊՆ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Հայկազ Բաղմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար. դատախազը հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում

  Դատախազը 2024 թվականի հունվարի 4-ին սեփական նախաձեռնությամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել 1999 թվականից մինչև 2017 թվականը ՀՀ պաշտպանության նախարարությունում զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրած Հ.Բ.-ի նկատմամբ (Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ և այլն): Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:… Կարդալ ավելին »

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվեց

  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարել է Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը՝ վերացնելով խափանման միջոցը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գործով քննությունն ավարտական փուլում է։ Այսօրվա նիստի ընթացքում մեղադրող դատախազը հրապարակել է մեղադրական ճառը՝ պահանջելով մեղավոր ճանաչել Սերժ Սարգսյանին, Բարսեղ… Կարդալ ավելին »

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

  Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մերժեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանի  ներկայացրած խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոփոխելու միջնորդությունը։ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական… Կարդալ ավելին »