Թեմա. Իրավունք

Կարեն Վանեցյանի հետ կապված միջնորդություն է ուղարկվել Ռուսաստան. դատախազություն

  «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով, հանձնման մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն». այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան։   Հիշեցնենք, Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական քրեական հետապնդում էր հարուցել՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք

  Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարարի նկատմամբ 2 ամիս ժամկետով տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է․ Հայրապետյան

  Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի Մոսինյանը, ով մինչև 2022-ի մայիս աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնում՝ որպես բաժնի պետ, իսկ հետո Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել դատավոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռոբերտ Հայրապետյանը։ «Ի դեպ Մերին, ՍԴ-ում ՊՇՌ թեստերի գործով ԱԺ… Կարդալ ավելին »

Դատախազությունը պահանջում է ՀՀ մշակույթի նախկին նախարարից բռնագանձել շուրջ 1 միլիարդ դրամ

  Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 98-րդ հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ լիոն 218 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, որը հանդիսանում է… Կարդալ ավելին »

Դատարանը մերժեց Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի

  Դատարանը մերժեց Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի։ Կիրառվեց հայցային վաղեմություն։ Այս մասին հայտնում է Նաիրի Հոխիկյանի փաստաբան Լուսինե Վիրաբյան։ «Իրավունքից պետք է օգտվել բարեխղճորեն և չչարաշահել այն»,- գրել է Վիրաբյանը։

Կարեն Վանեցյանն ազատության մեջ է: Փաստաբանական խմբի հայտարարությունը

  Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջազգային խոշոր գործարար մեր Վստահորդ Կարեն Վանեցյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը վարույթն իրականացնողի (քննչական կոմիտե) և գլխավոր դատախազության կողմից հանրայնացվելու արդյունքում ստացել է մեծ հնչեղություն, իսկ այսօր ԶԼՄ-ների կողմից տարածվել է տեղեկատվություն Կարեն Վանեցյանի… Կարդալ ավելին »

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը

  Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով նրա կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի պաշտպանը բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքը ևս չորս ամսով երկարաձգելու դատարանի որոշումը։ Վարդանյանն անցած տարվա… Կարդալ ավելին »

Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը. ՀՀ ԱԱԾ

▪️ՀՀ–ն 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: ▪️Ադրբեջանի Հանրապետությանն են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: ▪️993 մարդ (Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներ)… Կարդալ ավելին »

Նարինե Հայրապետյանը հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից․ ՔԿ

  Նարինե Հայրապետյանը ցուցմունքով պնդել է, որ իրեն չեն առևանգել, հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «ՀՀ քննչական կոմիտեն 2024թ․ հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացել է Նարինե Հայրապետյանի հաղորդումը մի խումբ անձանց կողմից հունվարի 15-ին իրեն առառևանգելու մասին։ Ինչպես նաև ստացվել է… Կարդալ ավելին »