Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը

 

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով նրա կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի պաշտպանը բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքը ևս չորս ամսով երկարաձգելու դատարանի որոշումը։

Վարդանյանն անցած տարվա սեպտեմբերին Արցախից հեռանալու փորձի  ժամանակ ապօրինաբար ձերբակալվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից՝ մեղադրվելով «ահաբեկչության ֆինանսավորման», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանն ու գործունեությանը մասնակցելու», «Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու»  համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով