ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվեց

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարել է Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը՝ վերացնելով խափանման միջոցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գործով քննությունն ավարտական փուլում է։ Այսօրվա նիստի ընթացքում մեղադրող դատախազը հրապարակել է մեղադրական ճառը՝ պահանջելով մեղավոր ճանաչել Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Գևորգ Հարությունյանին՝ առաջադրված մեղադրանքներում և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, խափանման միջոցները թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը, միևնույն ժամանակ, պահպանել մեղադրյալների գույքի վրա դրված արգելանքը՝ մինչև քաղաքացիական հայցի լուծումը, բավարարել քաղհայցը՝ նրանցից բռնագանձելով շուրջ 489.160.310 ՀՀ դրամ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով