Թեմա. Իրավունք

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվեց

  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարել է Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը՝ վերացնելով խափանման միջոցը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գործով քննությունն ավարտական փուլում է։ Այսօրվա նիստի ընթացքում մեղադրող դատախազը հրապարակել է մեղադրական ճառը՝ պահանջելով մեղավոր ճանաչել Սերժ Սարգսյանին, Բարսեղ… Կարդալ ավելին »

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

  Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մերժեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանի  ներկայացրած խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոփոխելու միջնորդությունը։ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական… Կարդալ ավելին »

Գեներալ Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի

  Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով և վարչական հսկողությամբ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ բացարձակ որևէ խափանման միջոց կիրառելու որևէ հիմնավորում գոյություն չուներ։ «Այժմ պետք է դիտարկենք որոշման համատեքստում մեր գործողությունները, որոնք… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանը և Նազիկ Ամիրյանը մեղավոր են ճանաչվել

  Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի  վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։ Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մ․ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի  շուրջ մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն  ՀՀ դրամ, 8… Կարդալ ավելին »

Դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 բաժնեմասեր

  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է ուսումնասիրություն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ: Դագախազությունից  հայտնում են, որ ուսումնասիրության ընթացքում Վարչությունը, իրացնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իր լիազորությունները, համապատասխան հարցումներ է կատարել տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝… Կարդալ ավելին »

Տաթևիկ Վիրաբյանը տան ճանապարհին է, այսօրվանից սկսվում է նրա երկամսյա տնային կալանքի ժամկետը․ փաստաբան

  Տաթևիկ Վիրաբյանը տան ճանապարհին է: Այսօրվանից սկսվում է նրա երկամսյա տնային կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Անկալում եմ, որ երկու ամիս չի տևի և մոտ ժամանակներս Տաթևը կազատվի նաև տնային կալանքից: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ արգելված է Տաթևի հաղորդակցությունն այլ անձանց հետ: Հյուր չգնաք, չզանգեք» ,- հայտնում է նա։

Երկու «օրենքով գողերի» և նրանց կողմնակիցների կողմից խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 12 անձի

  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում կատարված խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ։ ՔԿ-ից հայտնում են,… Կարդալ ավելին »

Ինչու են ուելսցիները ձերբակալվել Երևանում

  16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել եւ համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական կոմիտե: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։ Ըստ ոստիկանության՝ եւս 16 անձ էլ ձերբակալվել, ապա ազատ են արձակվել։

Նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ. փաստաբանական խմբի հայտարարությունը

  2023 թվականի նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերացման։ Այս մասին հայտարարություն է տարածել Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը: «2023 թվականի նոյեմբերի 3-ին պարզ դարձավ, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի թվով երեք պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել են ԿԸՀ՝ ներկայացնելով… Կարդալ ավելին »

Նարեկ Մալյանի գործով հայտարարվեց նախաքննության ավարտ՝ գործը դատարան ուղարկելու նպատակով.փաստաբան

Քիչ առաջ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում Նարեկ Մալյանի գործով հայտարարվեց նախաքննության ավարտ՝ գործը դատարան ուղարկելու նպատակով։Այս  մասին  տեղեկացնում է  Մալյանի  փաստաբան  Ռուբեն  Մելիքյանը: Վերջին օրերին Մալյանի գործով տեղի էին ունենում հետաքրքիր իրադարձություններ։ Նախ, նշանակվել էր դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն, որը հանձնարարվել էր կատարել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող փորձագիտական կառույցին։ Փորձագետների եզրակացությունը Մալյանի մեղքը հիմնավորող… Կարդալ ավելին »