«Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ Շարմազանով

 

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Նիկոլիզմից ավելի վատ բան էլ կա՝ քաոսը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտ է, որ նիկոոիստական ռեժիմը չունի լեգիտիմություն։ Նրան մեղադրում են, թե ազգայնականները եւ թե ազատականները, անկախականներն ու հոգեւորականները, ռուսամետները, արեւմտամետներն ու նույնիսկ սորոսականների մի հատված։ Կա կոնսենսուս նիկոլիզմի մերժման առումով։

Բացի ՔՊ-ից, բարձրաստիճան պաշտոնյաներից ու մի քանի օլիգարխներից հանրության մնացած հատվածը հասկանում է, որ նիկոլիզմը կործանում է Հայաստանը։ Նիկոլիզմի անկմանը զուգահեռ ավելանում է քաոսի հնարավորությունը։ Քաոսից խուսափելու համար՝ անհրաժեշտ է ազգային-պետական ուժերի ու կառույցների համախմբում,որպեսզի Հայաստանը չդառնա պոպուլիստ- ավանտյուրիստ հակապետական գաստրոլյորների թիրախում՝ նոր փորձանք բերելով Հայաստանի գլխին։ «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով