Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է  իրականացնեն անձի նույնականացման գործընթաց

 

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է ներկայացնեն 2023 թվականի հաշվետու հարկային տարվա ընթացքում ստացված հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկ կամ հայտարարագիր՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն:

Անձի նույնականացումն իրականացվում է  «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գործարկվել է էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը։

 

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով