ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին

Մարտի 28-ին, ժամը 21։53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և «Nissan» (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1996 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջիններից առկա է գազի արտահոսք։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնների պարունակության պարպվելը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով