Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Մարտի 28-ին, ժամը 20։57-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի։
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են քարերն ու հողային զանգվածը (10 քմ) և սահմանազատել տարածքը։
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները երկկողմանի փակել են ավտոճանապարհը․ ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցներն իրականացրել են մաքրման աշխատանքներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով