2024 թ․ մարտի 1-ից 8-ը կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող  5 խոշոր հարկ վճարողների ֆիսկալ հասույթը  կազմել է  1 մլրդ 108 մլն դրամ

 

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող հարկ վճարողների և ծաղիկների, կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթների 2024 թվականի մարտի 1-ից 8-ը ընկած ժամանակահատվածի համեմատականները՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող առաջին խոշոր 5 հարկ վճարողների մոտ 2024 թվականի մարտի 1-ից 8-ը ֆիսկալ հասույթը կազմել է շուրջ 1 մլրդ 108 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 232 մլն դրամով կամ 26․4 %-ով։

Ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթը 2024 թվականի մարտի 8-ին կազմել է շուրջ 215 մլն դրամ, ինչը 2023 թվականի նույն օրվա համեմատ աճել է  50 %-ով։

Կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի ոլորտում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթը 2024 թվականի մարտի 8-ին կազմել է շուրջ 135 մլն դրամ, ինչը 2023 թվականի նույն օրվա համեմատ աճել է 16 %-ով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով