Վաղարշապատի մուտքի մոտ բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ «Opel»-ը 2 մետր բարձրությունից ընկել ու գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

Մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարահի 18 կմ հատվածում, Վաղարշապատ քաղաքի մուտքի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Գոռ Մ․-ի վարած «Lexus» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Սուրեն Թ․-ի վարած «Opel» ամկնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 2 մետր բարձրությունից  գլխիվայր շրջվել ու հայտնվել բնակչի հողատարածքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել  գազաբալոնների փականներն ու քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել «Opel»-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով