Ռոբերտ Քոչարյանի սրտով չէ․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է.Երեւանի ավագանու ընտրություններին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի մասնակցելու մտադրությունը Ռոբերտ Քոչարյանի սրտով չէ։ Երկրորդ նախագահի թիմակիցները փորձելու են համոզել Թեւանյանին` հրաժարվել մասնակցելու մտքից, բոյկոտել ընտրությունները, որպեսզի որեւէ կերպ այդ մասնակցությունը չկապվի Քոչարյանի հետ։ Օրերս գրել էինք, որ երկրորդ նախագահը որոշել է դաշտն ազատ թողնել մյուս ուժերի համար, որոնց մեծ մասն իրեն մեղադրում է քաղաքական արենան գրավելու եւ իրենց գործելու տարածք չթողնելու հարցում։ Եթե Անդրանիկ Թեւանյանը չհրաժարվի, չի բացառվում՝ ՀՅԴ-ն էլ որոշի թեկնածու առաջադրել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 04․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով