ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերին սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՔՊ-ում այս օրերին նախընտրական եռուզեռ է: Թեեւ ընտրություններին շուրջ չորս ամիս կա, բայց ՔՊ-ն իր ողջ կազմով լծված է քաղաքապետի իր թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի քարոզչությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարելի է ասել՝ Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած անվտանգային լրջագույն խնդիրներն այս պահին մղվել են երկրորդ պլան. ՔՊ-ականները զբաղված են մայրաքաղաքում իրենց իշխանության պահպանման հարցով, սրա համար գործի է դրվել ողջ ռեսուրսը: ՔՊ-ամերձ մեր աղբյուրնեից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն էլ է բավականին ակտիվ մասնակցում կազմակերպչական աշխատանքներին ու անձամբ համակարգում գործընթացը:

ՔՊ վարչության ու նախաձեռնող խմբի նիստերն էլ այս օրերին գրեթե ամբողջությամբ նվիրված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերին: Ի դեպ, ՔՊ-ում գրեթե 100% վստահ են իրենց հաղթանակի վրա, հիմա աշխատանքներ են տանում «ջախջախիչ հաղթանակ» ապահովելու համար:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով