«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է բաժնի ծառայողի դին

 

2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայող, 1977թ. ծնված Լ․Մ-ի դին՝  հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախնական տվյալներով՝ վերջինս կատարել է ինքնասպանություն իրեն ամրակցված ծառայողական զենքով:  Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով