Հրդեհ ավտոմեքենայում. կա տուժած

Ապրիլի 12-ին, ժամը 13:49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորագավիթ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Կ., ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենան բռնկվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:05-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը. վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով