Սերժ Սարգսյանը «ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգության ճարտարապետությունը 2008–2018 թվականներին» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում

Փետրվարի 6–ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգության ճարտարապետությունը 2008–2018 թվականներին» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում: Դպրոցի մասնակիցներից բացի, հանդիպմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ և Հայաստանի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված գործիչներ:Այս  մասին  տեղեկացնում է  ՀՀ երրորդ նախագահի  գրասենյակը:
Երեկոյան մեկնարկած և մոտ չորս ժամ տևած հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը նախ համառոտ անդրադարձել է իր պաշտոնավարման տարիների ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգին: Այնուհետև, հանդիպման օրակարգով նախատեսված թեմատիկ բաժանումների համաձայն, Սերժ Սարգսյանը լսարանին ներկայացրել է հարևան պետությունների հետ ՀՀ հարաբերությունների, ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել նաև ՀՀ–Թուրքիա երկխոսության նախաձեռնության («Ֆուտբոլային» դիվանագիտություն») վերաբերյալ:
Բանախոսության ընթացքում ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է դպրոցի մասնակիցներին և հրավիրված փորձագետներին հետաքրքրող հարցերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով