Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 6-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 41 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ռյա Թազա, Ափնագյուղ, Սարալանջ, Կարմրաշեն, Երնջատափ, Վարդաբլուր, Կանիաշիր, Նիգավան, Ուշի, Եղնիկ, Կոտայքի մարզի Մրգաշեն, Սևաբերդ, Արարատի մարզի Լուսաշող գյուղերում, Արարատի մարզի Վեդի, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Կոտայքի մարզի Սևաբերդ և Մրգաշեն, Շիրակի մարզի Թորոսագյուղ, Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Աղվանի, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղերում, Վարդենյաց լեռնանցքում, Ալագյազ-Վարդաբլուր, Ալագյազ-Ծաղկահովիտ, Ալագյազ-Ծիլքար, Ալագյազ-Հնաբերդ, Զովասար-Ոսկեթաս, Գետափ-Մարտունի, Ամասիա-Բերդաշեն, Գյումրի-Երևան ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 277 ավտոմեքենա և 709 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով