ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն և Լանջիկ-Մաստարա (բուք) ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի, Ապարանի, Աշոցքի, Ամասիայի, Բաղրամյանի տարածաշրջաններում, Ճամբարակ, Գավառ, Մարտունի, Սպիտակ, Ստեփանավան, Նոյեմբերյան և Վանաձոր քաղաքներում, Կոտայքի մարզում տեղում է ձյուն։
Թալինի, Արագածի, Աշոցքի, Ամասիայի (ցածր տեսանելիություն) տարածաշրջաններում բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով