Ադրբեջանը տարածքային անհիմն ու կեղծ նկրտումներ ունի անխտիր բոլոր հարևան երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի հանդեպ՝ բացառությամբ Թուրքիայի. իրանագետ

 

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսական վարչախումբը տարածքային անհիմն ու կեղծ նկրտումներ ունի անխտիր բոլոր հարևան երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի հանդեպ՝ բացառությամբ Թուրքիայի։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս լուսանկարը փաստում է, որ այդ շինծու և ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնությունները քարոզչական բիրտ միջամտությամբ ներարկվում են նաև այդ արհեստածին կազմավորման մատաղ սերնդին՝ նրանց թունավորելով «թշնամիների կողմից բաժան-բաժան» արված, իբր, »միասնական Ադրբեջանի» գաղափարով, որի «վերամիավորման» վշտով տառապում է նույնիսկ Արաքսը»,- գրել է Ոսկանյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով