Հերթական խայտառակությունը. Ավետիք Իշխանյան

Հերթական խայտառակությունը: Քիչ առաջ լսեցի քպ-ական պատգամավոր Սարգիս Խանդայանի ելույթը ԵԱՀԿ վեհաժողովում։ Պատկերացնում եմ, թե ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներն ինչպիսի արհամարհանքով և զզվանքով են լսել և ըստ այդմ վերաբերում Հայաստանին և ներեցեք՝ ողջ հայ ժողովրդին։Այո՛, ողջ հայ ժողովրդին, որ հանդուրժում է նմաններին։ Այդ ողորմելին լացակումած բարբաջում է, թե իրեն որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ ժառանգվել է Ղարաբաղի խնդիրը և ինքը չի ցանկանում այն թողնել հաջորդ սերնդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Այսինքն, սրանք շնորհակալ են թուրքերին և ադրբեջանցիներին, որ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի հարցերն արդեն փակված են և սրա ասածը կոչ է, Ադրբեջանին հայաթափել Արցախը, որ ինքն ու իր նման ողորմելիների սերունդները այլևս դարդ ու ցավ չունենան։ Դուք, ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանցիների սերունդները այլևս դարդ ու ցավ չեն ունենա, եթե ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանը հայաթափեն, այդ թվում ձեզ ու ձեր սերունդներին բնաջնջելով»,- գրել է Իշխանյանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով