Կրակոց Երևանում․ էլիտար շենքի պատուհանի վրա հայտնաբերվել է կրակոցի հետք, պատուհանագոգին՝ կրակված պարկուճ

 

Երեւանում, այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կրակոց է արձակել Անտառային 160/9 շենքի 4-րդ հարկի պատուհանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանները ու քննիչները նշված պատուհանի վրա հայտնաբերել են կրակոցի հետք, իսկ ներսում՝ պատուհանագոգի վրա ապակու մնացորդներ և կրակված պարկուճ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով