Դատավորը որդեգրման գործով կայացրել է չհիմնավորված և չպատճառաբանված վճիռ. նախարարի միջնորդությամբ` ԲԴԽ-ն դադարեցրեց Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները

Արդարադատության նախարարը՝ 26.12.2022 թվականին, միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում է կայացվել միջնորդությունը բավարարել: Արդյունքում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները դադարեցվել են՝ էական կարգապահական խախտման հիմքով:
Դատավոր Սուքոյանը գործի քննության արդյունքում կայացված վճռով հաստատել է այնպիսի երեխայի որդեգրում, որը փաստացի ենթակա չի եղել որդեգրման:
Բացի այդ, Դատարանը՝ անտեսելով Ընտանեկան օրենսգրքի մի շարք հոդվածներ, վճռի եզրափակիչ մասում ներառել է տեղեկություններ որդեգրված երեխայի հոր անվան, հայրանվան և ազգանվան վերաբերյալ, այդ կերպ՝ վճռով որոշել է ամուսնության մեջ չգտնող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան հետ կապված հարցը, որպիսի լիազորություն դատարանին վերապահված չէ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով