ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

 

Հունվարի 8-ին, ժամը 15:48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի մոտ 20-րդ կմ-ին, բախվել են «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1967 թ.), «Opel Zаfira» (վարորդ՝ Կ. Բ., ծնված 1980 թ.) և «Mercedes-Benz C180» (վարորդ` Ռ. Բ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ց. Ա.-ն (ծնված 1952 թ.) և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Բ.-ն (ծնված 1954 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով