Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են հայտնի ռեժիսորի Hyundai-ն ու նախկին ԲՀԿ-ական պատգամավորի BMW X7-ը, Hyundai-ը գլխիվայր շրջվել է, ռեժիսորը տեղափոխվել է հիվանդանոց

 

Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով հայտնի ռեժիսոր Հարություն Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մասնավորապես, այսօր` ժամը 13։35-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 34 շենքի դիմաց բախվել են 68–ամյա Խաչատրյանի վարած Hyundai մակնիշի և 51-ամյա Վաղարշակ Վարդանյանի վարած BMW X7 մակնիշի ավտոմեքենաները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի հետևանքով Hyundai-ն գլխիվայր շրջվել է։ Խաչատրյանը տեղափոխվել Է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ BMW X7-ը հաշվառված է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանի անվամբ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով