Աշտարակի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք

Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ ունեին, որ անցած տարվա դեկտեմբերի 5-ին գողություն էր կատարվել Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի նոր կառուցվող շենքի նկուղում: Ոստիկանները կարճ ժամանակում կարողացան բացահայտել գողությունը: Հունվարի 14-ին Շահազիզի փողոցում նրանք հայտնաբերեցին, ձերբակալեցին և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին 36-ամյա մի տղամարդու: Նա բաժնում հայտնեց, որ նկուղից ինքն էր գողացել շինարարներից մեկի բաճկոնը, որի գրպանում բջջային հեռախոս կար: Բաճկոնը հայտնաբերվել է։ Նախնական տվյալներով՝ հեռախոսը վաճառել է։
Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով