Ինքնսպանությունների ու սպանությունների շքերթ.Ռուբեն  Հակոբյան

«Ակունք» կենտրոնի տնօրեն  Ռուբեն  Հակոբյանը  ֆեյսբույան  իր  էջում գրում է.
Լրատվամիջոցներն ամենօրյա ռեժիմով գուժում են ինքնասպանությունների ու սպանությունների աննախադեպ աճի մասին։ Սեփական էությունը թույնով, չարությամբ, ատելությամբ լցոնած հրեշն իր ստորագրությունն ամեն օր տեղայնացնում է փողոցներում, գիշերային ակումբներում, ընտանիքներում, հարևանների մոտ… Հիշում եք, չէ՞, ինչպես էր ոստիկանների հովանու ներքո չագուչը ձեռքին սպառնում, որ ընդդիմության բռնելու և շինելու է, կամ՝ ԱԺ ամբիոնից հոխորտում, որ ընդդիմության վրա մատի փոխարեն կարող է նաև ուրիշ բան թափ տալ… Համարժեք պատասխանը չստացավ ու սևի և սպիտակի քայլարածական ջրբաժանումը իր դրսևորումները պետք է ունենար և շարունակեն ունենալ նաև հասարակության մեջ, ինչին էլ ականատես ենք լինում։
Հավատացեք՝ մեր հավաքական կերպարն արժանի է այս վիճակին, մենք ենք ծնել-սնել նրան… Եվ կշարունակենք լինել արժանի, քանի դեռ թույլ ենք տալիս, որ ազգադավը շարունակի ամենօրյա ռեժիմով չագուչահարել ու թափ տալ պետության և նրա քաղաքացիների վրա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով