Արցախի հանրաքվեի օրն է, բայց Նիկոլը որեւէ ուղերձ չի հղել.երեւի Ալիեւն արգելել է.Շարմազանով

 

Արցախի հանրաքվեի օրն է ,բայց Նիկոլը որեւէ ուղերձ չի հղել.երեւի Ալիեւն արգելել է, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր Արցախի անկախության հանրաքվեի 31- րդ տարեդարձն է։

Արձանագրենք,որ կապիտուլյանտ իշխանությունը մինչ այս պահը որեւէ խոսք չի ասել ՝ուղղված Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձին եւ ուրացել է Արցախյան սրբազան պայքարը։

Սա նույն բանն է,եթե մայիսի 28-ին կամ սեպտեմբերի 21-ին լռություն լինի ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում չկա պետական իշխանություն։

Կա ռեժիմ,որը սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգը։

Սրանց թողես միայն «հիմնավորեն» ,որ «Արցախն Ադրբեջանի կազմում վաղուց է եղել»։

Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքների պաշտպանությունը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը»,-գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով