Արցախի անկախության հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդն ինքնորոշվեց, պաշտպանելով իր բազմադարյա բնօրրանում ապրելու իրավունքը.Գևորգ Գևորգյան

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը  գրում  է. 
1991թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախի անկախության հանրաքվեն։ Հանրաքվեի արդյունքների համաձայն, Արցախը դարձավ անկախ պետություն։ Այդ կարգավիճակը մենք պահեցինք 31 տարի, իսկ այսօր մեր կյանքի, պայքարի, մաքառումների գնով ձեռք բերած անկախությունը վտանգված է թուրքերի թելադրանքով գործող այս դրածո իշխանության կողմից։ Արևմուտքի հետ սերտ համագործակցելով, փորձ է արվում Արցախի ինքնորոշման իրավունքը ընդհանրապես հանել բանակցությունների օրակարգից, այն է` իսպառ ջնջել Արցախը և բնակչությանը կրկին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առջև, ինչը տեղի ունեցավ Սումգայիթում, Մարաղայում, Բաքվում և այլուր, ինչպես և երրորդ պատերազմում։
Արցախի անկախության հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդն ինքնորոշվեց, պաշտպանելով իր բազմադարյա բնօրրանում ապրելու իրավունքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով