Ինքնասպանություն Երևանում. Գայի պողոտայի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

 

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժամը 13։45-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանզատել են տարածքը, ոստիկաններն ու քննիչներն էլ պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Ժ. Ս-ն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս իրենց շենքի 7-րդ հարկի իր բնակարանից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով»,-գրել է կայքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով