Ֆրանսիան ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը սխալվեց. Ղազինյան

 

Հաշվի առնելով Արցախի հարցով Ռուսաստանի և Ֆրանսիայի հրապարակային հայտնած դիրքորոշումները կարելի է եզրակացնել, որ Արցախի հարցում պահանջի նշաձողն իջեցնելու Փաշինյանի հայտարարությունն ինքնագործունեություն էր։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ֆրանսիան ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը սխալվեց։
Ֆրանսիայի ԱԺ-ի գրեթե միաձայն ընդունած բանաձևը և դրա նկատմամբ Ֆրանսիայի կառավարության դրական վերաբերմունքն ապացուցեցին, որ Արցախի հարցում պահանջների նշաձողի իջեցման միջազգային պահանջ ուղղակի գոյություն չունի:

Հաշվի առնելով Արցախի հարցով Ռուսաստանի և Ֆրանսիայի հրապարակային հայտնած դիրքորոշումները կարելի է եզրակացնել, որ Արցախի հարցում պահանջի նշաձողն իջեցնելու Փաշինյանի հայտարարությունն ինքնագործունեություն էր, իսկ դրա դրդապատճառները թաքնված են Ալիևի հետ նրա ունեցած բանավոր պայմանավորվածությունների մեջ:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անվիճարկելի և բնական իրավունք է, որը չեն կարող չեղարկել ոչ Ալիևը, ոչ Էրդողանը, և առավել ևս ոչ Փաշինյանը:
Արցախը եղել է, կա և լինելու է հայկական . . .»,-գրել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով