Ափսոսում ենք, որ շրջափակման պատճառով չենք կարողանա մասնակցել արարողություններին. Արցախի ԱԺ նախագահը ցավակցել է Գալուստ Սահակյանի մահվան առթիվ

 

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական ուղերձում, մասնավորապես, նշված է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ցավով տեղեկացանք ՀՀ ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին։

ԱՀ Ազգային ժողովի ողջ անձնակազմը և անձամբ ես մեր վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին ‘ համբերություն և տոկունություն մաղթելով հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին։

Գալուստ Սահակյանը’ որպես պետական և քաղաքական գործիչ, զգալի ավանդ է ունեցել ՀՀ խորհրդարանական դիվանագիտության կայացման և զարգացման գործում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ափսոսում ենք, որ Արցախի շրջափակման պատճառով իմ գլխավորությամբ ԱԺ պատվիրակությունը հնարավորություն չի ունենա մասնակցելու Գալուստ Սահակյանի հոգեհանգստի և թաղման արարողություններին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով