Հենց անվտանգության համար են մարդիկ մասամբ հրաժարվում անհատական ազատություններից և իրավունքներից. Վրթանեսյան

 

Մի կարևոր բան էլ. վերջերս մի հիմարագույն թեզ է շրջանառվում, թե պետությունը, իբր, «մենակով շատ բան չի կարող անել» և ամենածանր խնդիրները լուծելու հիմնական մասը պետք է մասնավոր բիզնեսն անի և անհատ քաղաքացիները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իրականությունը լրիվ այլ է։ Անհիշելի ժամանակներից պետությունը մեխանիզմ է, որը կենտրոնացնում է այդ պետության բոլոր բնակիչների ռեսուրսները լուծելու այն խնդիրները, որոնք ոչ մի անհատ կամ գերդաստան կամ համայնք միայնակ լուծել չեն կարող։

Այդպիսի խնդիրներից առաջինը պետության սահմաններում ապրող մարդկանց անվտանգության խնդիրն է։ Հենց անվտանգության համար են մարդիկ մասամբ հրաժարվում անհատական ազատություններից և իրավունքներից (օրինակ՝ հարկեր են վճարում, ծառայում են զինված ուժերում, ընդունում են, որ բռնության մենաշնորհը պետությանն է ևն)։

Եթե պետությունը չի ցանկանում դրա դիմաց անվտանգությունն ապահովել, նշանակում է խախտում է հանրային պայմանագիրը և անհատն այլ տարբերակ չունի, քան սկսել «զբաղվել քաղաքականությամբ», ինչը մարդու բնատուր իրավունքն է (սա դեռ Արիստոտելն էր ամրագրել՝ անվանելով մարդուն «քաղաքական արարած»)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ եթե պետությունն անվտանգության ապահովման իր գործառույթը նորմալ կատարում է, ապա, այո, առանձին քաղաքացիների և նրանց խմբերի լրացուցիչ ջանքերը միայն ողջունելի են, որովհետև դրանք խթանում են պետական համակարգերի աշխատանքը, հզորացնում են այդ համակարգերը, այլ ոչ թե փորձում են փոխարինել պետությունը «երգի-պարի խմբակներով»»,- գրել է Վրթանեսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով