թուրքիան ցնծության մեջ է, որ մինչև հիմա կարողանում է իշխանության պահել այս խամաճիկին.Գևորգ Գևորգյան

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը   գրում է.

թուրքիան ցնծության մեջ է, որ մինչև հիմա կարողանում է իշխանության պահել այս խամաճիկին։ Այսօր արդեն, պաշտոնական անկարան էրդողանի մամուլի խոսնակի միջոցով հայտարարեց, որ առանց միջնորդների, բացառապես թուրքիայի և Հայաստանի իշխանությունների շնորհիվ այլևս Ղարաբաղի հարց գոյություն չունի, ուստի շատ շուտով Հայաստանի և թուրքիայի սահմանը հնարավոր կլինի հատել միայն անձնագրերով, մի իրողություն, որն անհնար էր անցած 30 տարիների ընթացքում։
Իմ սիրելի հայրենակիցներ, այսպիսով թուրքերը ուղիղ և բացահայտ ասում են մեր դրածոների միջոցով շարունակելու ենք Հայաստանի ոչնչացման և Հարավկովկասյան տարածաշրջանը թուրքահպատակ դարձնելու ծրագիրը։
Սա նաև մեսիջ է ուղղված միջազգային հանրությանը։
Մեր անելիքը, որպես Ազգ, էրդողան-ալիև-նիկոլ եռյակի պլանների խափանումն է, աննահանջ պայքարի, մեր միասնության և ազգային ոգու միջոցով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով